Դատախազությունն ամփոփել է Արթուր Դավթյանի` գործընկերների հետ 2021 թվականի հանդիպումները

Դատախազությունն ամփոփել է Արթուր Դավթյանի` գործընկերների հետ 2021 թվականի հանդիպումները

Դատախազությունը տեսանյութ է հրապարակել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի` միջազգային գործընկերների հետ 2021 թվականի հանդիպումների վերաբերյալ: ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին Մոսկվայում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ, որի նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը: Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում