Լիբիայում նավաբեկության հետևանքով 57 միգրանտ է մահացել. ՄԱԿ
Լիբիայում՝ Խումսի մոտակայքում, առնվազն 57 մարդ է ջրահեղձ եղել նավաբեկության հետևանքով: Զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:
Տեղեկությունների համաձայն՝ նրանք ուղևորվել են դեպի Եվրոպա, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ):
ՄՄԿ խոսնակ Սաֆա Մսեհլին հայտնել է, որ նավաբեկությունից փրկվածների թվում կան միգրանտներ Նիգերիայից, Գանայից և Գամբիայից: Լիբիայում ՄՄԿ առաքելության ղեկավար Ֆեդերիկո Սոդան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Սարսափած եմ Լիբիայի ափերի մոտ մարդկային կյանքի հերթական ցավալի կորստից: Անթույլատրելի են լռությունն ու անգործությունը»:
Reuters-ի հաղորդմամբ՝ Լիբիայից և Թունիսից միգրանտներով լի նավերի հոսքը դեպի Իտալիա և Եվրոպայի այլ հատվածներ վերջին ամիսներին ավելացել է:
Կարծիքներ