Ամերիկյան երկու նահանգ օրինականացրել է գայլերի ոչնչացումը
Հանրապետականների կողմից վերահսկվող երկու նահանգներ՝ Մոնտանան եւ Այդահոն, օրենքներ են ընդունել, որոնք կարող են ոչնչացնել տարածաշրջանի գայլերի պոպուլյացիան, հաղորդել է National Geographic-ը:
Նոր օրենքները թույլ կտան սպանել անսահմանափակ թվով գայլերի, խայծով որսալ նրանց եւ ծուղակներ տեղադրել: Բնապահպանները համոզված են, որ սա վտանգի տակ է դնում ԱՄՆ-ում բնության պահպանության ոլորտում հաջողությունը:
20-րդ դարում ԱՄՆ-ում գորշ գայլերը գրեթե անհետացել էին: 1990-ականներին Ելոուսթոուն ազգային պարկում եւ Այդահոյի կենտրոնական մասում վտանգված տեսակների պաշտպանության եւ վերաբնակեցման շնորհիվ իրավիճակը սկսեց բարելավվել: Այնուամենայնիվ, գայլերի պոպուլյացիայի վերականգնումը հսկայական մշակութային ռեզոնանս է առաջացրել:
Նոր օրենքի կողմնակիցները պնդում են, որ գիշատիչները սպառնում են ռանչոների տերերի ապրուստի միջոցներին եւ վնասում են որմզդեղներին: Բնապահպանները պնդում են, որ այս անտագոնիզմը արմատավորված է գայլերի հանդեպ սնահավատության մեջ, որը չի համապատասխանում իրականությանը:
«Չկա որեւէ ապացույց, որը թույլ կտա գորշ գայլերի զանգվածային սպանդ հայտարարել», - ասել է բնապահպան Մայք Ֆիլիպսը:
Կարծիքներ