Իսպանիայի ճանապարհին ավելի քան 40 միգրանտ է զոհվել
Ավելի քան 40 միգրանտ է զոհվել իսպանական Կանարյան կղզիներ հասնելու ճանապարհին, հայտնում են իրավապաշտպանները:
Նավակը շրջվել է կես ժամ անց այն բանից հետո, երբ ափից հեռացել է Դահլի (Արևմտյան Սահարա) շրջանում, Twitter-ում հայտնել է «Սահմանի միջով անցնելով» ՀՈԱԿ-ի ղեկավար Ելենա Մալենոն: Նրա տվյալներով՝ զոհվել է 30 կին, ութ երեխա և չորս տղամարդ, 10-ին հաջողվել է ողջ մնալ:
Իրավապաշտպանների տվյալներով ՝ միայն 2021 թվականի առաջին վեց ամիսներին Իսպանիայի ճանապարհին 2087 միգրանտ է զոհվել:
ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից մինչև օգոստոսի 1-ը տարբեր ճանապարհներով երկիր են մտել 16,5 հազար ապօրինի ներգաղթյալներ։
Կարծիքներ