Նոր նշանակումներ ԲՏԱ նախարարությունում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 23-ի որոշումներով Գևորգ Մանթաշյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ, Ավետ Պողոսյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:
Կարծիքներ