Փսաքին հայտարարել է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել Է 50 տարի

Փսաքին հայտարարել է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել Է 50 տարի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստույգ գիտի, թե Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինից ինչ սպասել առաջիկա հանդիպմանը. նրա հետեւում այդ պահին պատրաստվելու 50 տարիներ են: Այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:

Բայդենը Մեծ Բրիտանիայի Քոռնուոլում անցկացված G7-ի գագաթնաժողովից հետո ուղեւորվել Է Բրյուսել, որտեղ հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հունիսի 16-ին Ժնեւում կկայանա Բայդենի հանդիպումը Պուտինի հետ:

«Նա (Բայդենը) ստույգ գիտի, թե ինչ սպասել: Նա կարծում Է, որ այդ հանդիպումը վստության եւ բարեկամության մասին չԷ, այլ այն մասին, որպեսզի հասկանանք, թե մենք որտեղ կարող ենք շփման կետեր գտնել: Լինել անկեղծ եւ ստույգ այն ոլորտներում, որտեղ մենք անհանգստություններ ունենք»,-ասել Է Փսաքին Մեծ Բրիտանիայից Բրյուսել ճանապարհին ինքնաթիռում տեղի ունեցած ճեպազրույցում:

Դրա մեկնաբանումը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի առաջին դեմքերը գագաթնաժողովի նախաշեմին քանիցս կրկնել են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կանխատեսելիությունն Է առայժմ վարչակազմի ցանկալի նպատակը, այլ ոչ թե ներկայիս իրականությունը:

Խոսքերը, թե Բայդենը գիտի, թե ինչ սպասել Ռուսաստանի ղեկավարից, Փսաքին բացատրել Է այն բանով, որ ԱՄՆ-ի նախագահը Պուտինի հետ ավելի վաղ աշխատել Է եւ բազմամյա փորձ ունի: Փսաքին այսպես Է պատասխանել ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե իր ամուսինը «շատ լավ պատրաստ Է» Պուտինի հետ հանդիպմանը:

«Նա այդ պահին պատրաստվել Է 50 տարի»,-ասել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում