Մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը
Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։
«Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները՝ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։
Կարծիքներ