Քադիրովը պատասխանել է Ռուսաստանը ղեկավարելու ցանկության մասին հարցին

Քադիրովը պատասխանել է Ռուսաստանը ղեկավարելու ցանկության մասին հարցին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատասխանել է հարցին, թե կցանկանա՞ր արդյոք դառնալ Ռուսաստանի նախագահ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա խոսել է որդու՝ Ադամի ինստագրամյան էջի եթերում:

Քադիրովի կարծիքով՝ Ռուսաստանն ունի աշխարհում ամենալավ նախագահը: Նա ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Պուտինի անձնական որակներին՝ իմաստությանը, հեռատեսությանը և խարիզմային:

«Այդ իսկ պատճառով մենք աջակցելու ենք մեր նախագահին»,- ընդգծել է չեչեն առաջնորդը:

Պատասխանելով իր հետագա ծրագրերի մասին հարցին՝ Քադիրովը նշել է, որ մտադիր է ծառայել իր ժողովրդին:

Քադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից ի վեր:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում