Ոստիկանները Արմավիրի բնակչի տնից թմրանյութ են հայտնաբերել
Օգոստոսի 28-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ ցանում և աճեցնում է կանեփ։ Նույն օրը 62-ամյա տղամարդու տան բակի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են աճեցված, մշակված կանեփանման 17 բույս և 4,61 գրամ մանրացված, չորացված կանեփանման զանգված։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 20-ին իրավապահները խուզարկություն են կատարել 62-ամյա տղամարդու՝ Համբարձումյան փողոցի տանը և օժանդակ շինություններում։
Տան խուզարկությամբ հայտնաբերվել է 42,12 գրամ մանրացված, չորացված կանեփանման զանգված։
Ըստ տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել, աճեցրել, չորացրել՝ իր անձնական օգտագործման համար։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ