Երկրում իրավիճակը պետք է կարգավորվի. Վահե Էնֆիաջյան

Երկրում իրավիճակը պետք է կարգավորվի. Վահե Էնֆիաջյան

Պատերազմ, համաճարակ, տնտեսական ճգնաժամ. Փորձությունների վտանգավոր շղթա

Երկրում իրավիճակը վերջիվերջո պետք է կարգավորվի։

Պետությունն ամեն օր, ամեն րոպե շարունակում է գնալ անորոշության ու անգամ արկածախնդրության ուղիներով։

Խնդիրները գնալով կուտակվում են ու այն ձնագնդիկի էֆեկտով միայն մեծանում է։

Մեր երկրի ռեսուրսները սահմանափակ են, սա պետք է գիտակցենք յուրաքանչյուրս։ Ամենաթանկ կապիտալը՝ գործունակ, մրցունակ մարդկային կադրերն են, մասնագետներն ու ոլորտի փորձառուները։

Պետությունն իրավունք չունի փորձությունները հաղթահարել անմրցունակ կադրերով՝ դրա վերջաբանը կանխատեսելի է։

Միանշանակ է, որ անմրցունակները պետք է զիջեն իրենց տեղը։

Տնտեսական մասով կհայտնվենք սոցիալական ու տնտեսական

վակուումում, եթե թանկացումներն ու դրա հետևանքները չմեղմվեն։

Ժողովրդին նոր սոցիալական փորձություններ են սպասվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում