ՀՀ-ում բոլորն օրենքի առաջ հավասար են. Սուքիասյանը` եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով լուրերին, թե Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության աղմկահարույց միջադեպին մասնակցել է նաև եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը:
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,- գրել է նա:
Կարծիքներ