Լուրջ մի ընդունեք արտահերթ չանելու հայտարարությունը. Էդմոն Մարուքյան

Լուրջ մի ընդունեք արտահերթ չանելու հայտարարությունը. Էդմոն Մարուքյան

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: 

Լրագրողների հետ զրույցում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց.

«Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից սկսկած դրել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարական, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ: Ամբողջ դաշտը մալիպուլացված է կեղծ օրակարգով: Հետ գամ արտահերթ ընտրություններին՝ դա եղել է իր օրակարգը, որը չի մերժվել ոչ մեկի կողմից: Բոլորն ասել են այո, արեք ընտրություններ, ինքն էլ ասել է դե եկեք հուշագիր ստորագրենք, հիմա էլ կարող է ասենք հա, ուրիշ բան մտածենք»:

Մարուքյանը նաև հավելեց՝ այդ հայտարարությունը լուրջ մի ընդունեք, չի բացառվում, որ չորքեշբաթի ասեն, որ դրա կարիքը կա:        

Հետևեք մեզ նաև Տելեգրամում