Գորգիսյանն առկա իրավիճակում անթույլատրելի է համարում արտահերթ ընտրություններ անցկացնելը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անթույլատրելի է համարում Հայաստանում ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Այս մասին Գորգիսյանն ասաց դեկտեմբերի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Անթույլատրելի է հիմա, այս քաոտիկ իրավիճակում գնալ ընտրությունների»,- ասաց Գորգիսյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպմանը, Գորգիսյանը նշեց, որ նրանք կքննարկեն դա, եթե Փաշինյանն առաջարկի հանդիպման ընթացքում քննարկել իր հրաժարականի ու իշխանությունն անցնցում փոխանցելու հարցը:
Կարծիքներ