Հարավային Կորեան մոտ 180 մլն դոլարով տուգանել է Google-ին
Հարավային Կորեայի հակամենաշնորհային հարցերով կարգավորիչ մարմինը 207,4 մլրդ վոնով ($176,8 մլն) տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ բջջային օպերացիոն համակարգերի և հավելվածների շուկայում գերիշխող դիրքի ենթադրյալ չարաշահման համար։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կարգավորիչ մարմնին։
Ընկերությանը պարտավորեցրել են ուղղումներ մտցնել սմարթֆոններ արտադրողների հետ համաձայնագրերում։
Ներկայում Google-ի նկատմամբ հետաքննություն է ընթանում թվային գովազդի անբարեխիղճ վաճառքի, ինչպես նաև ընկերության նոր քաղաքականության հետ կապված, ըստ որի՝ հավելվածներ մշակողներից գանձվում է եկամտի 30 տոկոսի չափով միջնորդավճար։
Կարծիքներ