Պենտագոնն արձագանքել է Ուկրաինայի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ողջունել է Լավրովի խոսքերը Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
CNN-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է Լավրովի խոսքերը, ով ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել անվտանգության խնդիրների բանակցային լուծման հնարավորությունները պահպանելու հարցում և հանդես է եկել դիվանագիտական ջանքերի «շարունակման և ընդլայնման» օգտին։
«Մենք ողջունում ենք նախարար Լավրովի արտահայտած տեսակետները, ով կարծում է, որ դիվանագիտության համար դեռ ժամանակ և տարածք կա: Մենք համաձայն ենք դրա հետ»,- ասել է Քիրբին։ Միաժամանակ, սակայն, պնդել է , որ տեղում իրավիճակի զարգացումը հակասում է ռուս նախարարի հայտարարությանը։
«Կցանկանայինք, որ իրավիճակն այդպես զարգանար, դա գովելի է: Մյուս կողմից, սակայն, նույնիսկ երբ նա ասում է, որ դիվանագիտության համար տեղ և ժամանակ կա, ռուս զինվորականները հանգստյան օրերին շարունակում էին ուժեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին»,- ասել է Քիրբին։
Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար:
Կարծիքներ