Ադրբեջանցի սահմանապահը կրակել է երեք ծառայակիցների վրա

Ադրբեջանի սահմանապահ ծառայության սերժանտը կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի հետևանքով կա 3 զոհ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության պետական սահմանային ծառայությունն իր կայքում, փոխանցում է TASS-ը։
«2022 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Պետական սահմանապահ ծառայության «Գուբադլի» հատուկ սահմանապահ դիվիզիայի տարածքում սերժանտ Ավազլի Էլհան Մուհամմադ օղլուն անհայտ պատճառներով կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել սահմանային պահակետի երեք զինծառայողի»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպից հետո նա նետել է զենքն ու դեպքի վայրից դիմել փախուստի։
Աշխատանքներ են տարվում նրան գտնելու ուղղությամբ։
Կարծիքներ