Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-ից 20-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 131 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 33, անձնական ունեցվածքի գողության` 32, յուրացնելու կամ վատնելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, խարդախության՝ 6, ապօրինի ծառահատման ՝ 5, սպանության սպառնալիքի և խուլիգանության` 4-ական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 3, ծեծի, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, գույքը դիտավորությամբ վնասելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, անձնական ունեցվածքի գողության փորձի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու, ինչպես և դա կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սպանության, ինքնիրավչության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու և անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ