«Վաշինգտոնը հիասթափված է Զելենսկու «անհեռատես» որոշումից»

«Վաշինգտոնը հիասթափված է Զելենսկու «անհեռատես» որոշումից»

Վաշինգտոնը հիասթափված է Զելենսկու «անհեռատես» որոշումից՝ բաց թողնելու «մեծ հնարավորությունը»՝ ստորագրելու ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագիրը ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հանձնարարել է իր նախարարներին չստորագրել առաջարկվող համաձայնագիրը, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտվել Ուկրաինայի հազվագյուտ հողային հանքանյութերից, քանի որ փաստաթուղթը չափազանց կենտրոնացած է ԱՄՆ շահերի վրա:

«Ես թույլ չեմ տվել նախարարներին համապատասխան համաձայնագիր ստորագրել, քանի որ, իմ կարծիքով, այն պատրաստ չէ պաշտպանել մեզ, մեր շահերը», – շաբաթ օրը Մյունխենում ասել է Զելենսկին։

Հյուզն ասել է, որ հանքանյութերի հետ կապված գործարքը թույլ կտար ամերիկացի հարկատուներին «փոխհատուցել» Կիև ուղարկված գումարները՝ միաժամանակ զարգացնելով Ուկրաինայի տնտեսությունը:

Հյուզը հավելել է, որ Սպիտակ տունը կարծում է, որ «ԱՄՆ-ի հետ սերտ տնտեսական կապերը կլինեն ապագա ագրեսիայի դեմ լավագույն երաշխիքը և կայուն խաղաղության անբաժանելի մասը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում