Լավրովը կանխատեսել է Ղրիմի ճակատագիրը

Լավրովը կանխատեսել է Ղրիմի ճակատագիրը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Ղրիմի՝ Ռուսաստանին միավորվելու յոթերորդ տարեդարձի կապակցությամբ և կանխատեսել է թերակղզու ճակատագիրը: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Ղրիմի ճակատագիրն ու ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է: Դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունների ոչ մի գործողություն չի կարող փոխել այս իրողությունը. ոչ միջազգային իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական տեսանկյունից»,- շեշտել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ Ղրիմը ՌԴ մաս է դարձել միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ: Լավրովը հավելել է, որ ռուսական դիվանագիտությունը կշարունակի եռանդուն աշխատել «արտաքին գործընկերների գիտակցության մեջ թերակղզու՝ ՌԴ-ին միավորվելու հետ կապված իրողություններն ամրապնդելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում