Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 18-ից 21-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 19-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման, ընտանեկան բռնության ու սպանության սպառնալիքի՝ 4-ական, սպանության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի ու մարդու թրաֆիքինգի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 4 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ