Լավրովն ու Կուլեբան պատրաստ են բանակցել Անթալիայի ֆորումի ընթացքում
Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Լավրովն ու Կուլեբան հաստատել են Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք դիվանագիտական ֆորումում բանակցություններ վարելու իրենց պատրաստակամությունը: Հանդիպումը նախատեսված է մարտի 10-ին՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ մասնակցելու է Անթալիայում Լավրովի և Կուլեբայի հանդիպմանը:
Կարծիքներ