Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց իրավունքի անխոչընդոտ իրացումը. ՀՀ ՄԻՊ

Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց իրավունքի անխոչընդոտ իրացումը. ՀՀ ՄԻՊ

Ամբողջ աշխարհը մարտի 21-ը նշում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրվա առթիվ ուղերձ է հղել:

«Մարտի 21-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։

Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։

Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը:

Այս օրը ևս մեկ առիթ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի ներառական հասարակության ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը»,- նշված է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում