Ուսանողներին 1000 դրամով կաշառող Չալաբյանը ցանկանում է վարչապետ դառնալ

Ուսանողներին 1000 դրամով կաշառող Չալաբյանը ցանկանում է վարչապետ դառնալ

Դեռևս 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:  Ձայանգրության «հերոսը» Ավետիք Չալաբյանն էր, ով ցանկանում էր յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամի  դիմաց լրացնել ընդդիմության շարքերը։Այս մասին գրում է -Medianews-ը:

Նշված  հրապարակման հիման վրա հետագայում քրեական գործ բացվեց, որով մեղադրվում էր Ավետիք Չալաբյանը։ Նշված գործի շրջանակներում մեղադրվող Չալաբյանը հետագայում կալանավորվեց և շուրջ մեկ ամիս մնաց կալանքի տակ։

 

Ուշագրավ է, որ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ գլխագին նշանակող Չալաբյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է այս իշխանության դեմ շարժում ձևավորել ու առաջնորդել այն, ավելին՝  պատրաստ է վերցնել վարչապետ լինելու բեռը։

Հետաքրքիր է, թե որքան է այս անգամ Չալաբյանը պատրաստվում առաջարկել յուրաքանչյուր ուսանողին, բացառված չէ, որ նախկինից դասեր քաղելով 1000 դրամից ավել առաջարկի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում