Երկրի վրա շուտով սարսափելի շոգ կսկսվի
Գիտնականները կանխատեսել են, որ Երկրի վրա շուտով սարսափելի շոգ կսկսվի, գրում է Sky News-ը:
Գիտնականները հիշեցրել են,որ ոչ վաղ անցյալում կաnադական Լիթթոն քաղաքում գրանցվել էր այդ շրջանի համար աննախադեպ բարձր ջերմաստիճան՝49.6: Դա հանգեցրել էր անտառային հրդեհների և հարյուրավոր զոհերի ԱՄՆ-ում և Կանադայում:
Գիտնականների համոզմամբ` Երկիր մոլորակy հասել է այն շեմին, երբ մի փոքր ավելի տաքացումը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների:
Նրանք համոզված են, որ ապագայում անոմալ շոգերը կկրկնվեն: Եթե մինչև 2040 թվականը ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, ապա բնական աղետները կարող են տեղի ունենալ 5-10 տարվա ընթացքում ավելի հաճախ: Իսկ Մելբուռնի Մոնաշա համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ Երկրի կլիմայի գլոբալ տաքացման արդյունքում կմահանա մի քանի միլիոն մարդ: Նրանք ուսումնասիրել են 43 երկրի տվյալները և պարզել, որ ցրտից մահացել է 0.5 տոկոսով հազվադեպ: Մինչդեռ շոգից մահացածների թիվը 0.2 տոկոսով աճել է: Շոգից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Եվրոպայում, իսկ ցրտից ամենահաճախը մահանում են Աֆրիկայում:
Կարծիքներ