Որոշ մարդիկ լուրջ պրոբլեմներ կունենային, եթե ես զբաղվեի ներքին հարցերով. Մարուքյանը՝ ընդդիմությանը
Այս իշխանությունների պատճառով ինչ-որ մարդիկ կան, որ մաքրվում են այս գործընթացների մեջ, սա պետք է թույլ չտանք։
Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ցավոք, ես արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ կարող է լուրջ պրոբլեմներ ունենայինք իրենք»,- ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով ընդդիմությանը։
Պատասխանելով այն հարցին, թե վերջին շրջանում կարգավորվել է իր անձնական բարեկեցությունը, նշեց՝ «Չէ, ոնց ապրել եմ, այդպես էլ ապրում եմ, հայտարարագիրը կարող եք նայել, ի՞նչը պետք է ավելանար, եկեք գնանք նայենք մեր տունը, կարող ենք գնալ Վանաձորի մեր տունն էլ նայեք։ Ստանում եմ պատգամավորի աշխատավարձի չափ աշխատավարձ»,- հավելեց նա։
Կարծիքներ