Խուզարկում են Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները
Պետական եկամուտների կոմիտեն՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ խուզարկություն է իրականացնում «Ալեքս տեքստիլ» ընկերությունում, ինչպես նաև մի շարք այլ ընկերություններում, որոնք փոխկապակցված են վերոնշյալ ընկերության հետ։
Հիշեցնենք, որ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։
Ինչպես հայտնում է «Հրապարակը»՝ ՊԵԿ խոսնակը հաստատել է լուրը։
«Այո, Քննչական կոմիտեն է խուզարկությունն իրականացնում,որին ՊԵԿ-ը մասնակցում է»։
Կարծիքներ