Աթենքի արվարձանում պայթուցիկ սարք է գործարկվել

Աթենքի արվարձանում պայթուցիկ սարք է գործարկվել

Աթենքի արվարձանում հունական նավթավերամշակող REVOIL ընկերության գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել, մի մարդ վիրավորվել է:

Պայթուցիկ սարքը գտնվել է շենքի մոտ։ Պայթել է ժամը 23:00-ից անմիջապես հետո, անցորդը թեթեւ վնասվածք է ստացել:

Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, պայթյունից հրդեհ չի առաջացել:

Ըստ ոստիկանության նախնական գնահատականների, դինամիտի գլան է պայթեցվել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում