Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը. Սամսոնյան
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է համարում հայ ռազմագերիներին որպես դիվերսանտ ներկայացնելը:
Այս մասին Սամսոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետև ռազմագերիներին որպես դիվերսանտներ ներկայացնելը դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը և դեմ է առհասարական հետպատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասաց Սամսոնյանը:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և անվտանգության խորհրդում: Այդ նամակում Հայաստանի քաղաքացի 62 զինծառայող անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ, և նշում է արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Կարծիքներ