«Բարսելոնան» կրելու է ռեկորդային կորուստներ. Լապորտա

«Բարսելոնան» կորոնավիրուսային համաճարակի պատճառով կրելու է ռեկորդային՝ 487 միլիոն եվրոյի կորուստ: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան:
«Մրցաշրջանի վերջում մենք ակնկալում էինք 200 մլն եվրոյի կորուստներ, բայց ամեն ինչ գնում է նրան, որ այն կհասնի ռեկորդային՝ 487 մլն-ի: Պետք է ավելի շատ աշխատել հովանավորների հետ և ներգրավել նորերին: Մենք պետք է բացատրենք նրանց, թե ինչ է ներկայացնում մեր ակումբը: Թիմը լի է տաղանդավոր խաղացողներով»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում DiarioSport-ը:
Կարծիքներ