Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով այսօրվա խորհրդարանական լսումներին, Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով, նախկին իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված մի հին ծակ, ասենք թե «կոշիկ», մի քանի վիրավորանք հնչեցրեց ու եթե դուրս չշպրտվեր պետական հիմնարկից աղմուկ-աղաղակով, ոչ մեկ երևի չէր էլ նկատի:
Հիմա բուռն փորձում են այդ լսումներին գոնե մեկ օրակարգ իմաստ տալ, որ չստացվի, որ իզուր էին հավաքվել ու ինձ նորից մեղադրում են քաղաքացու վրա թքելու մեջ, չնայած քաղաքացի չէր ու որ մի 7 անգամ ներողություն եմ խնդրել: Հա, ի դեպ, այլևս չեմ էլ պատրաստվում: Էն մեր սիրելի ժողովրդի ձայնն էլ ուրիշների վրա խարան է ման գալիս, փորձում պիտակավորել, որ չհիշեն իր ճակատին տպած Սերժի խարանը՝ իտալական բանդիկով: Վերջում էլ գրումա, որ ինքը էսինչ հանձնաժողովի այն նախկին ինչն է ապօրինի հեռացված, լավ է չի գրում նաև՝ նախկին ՔՊ պատգամավոր է:
Մի քանի օրից հետ կգամ, ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք»,- գրել է նա:
Կարծիքներ