ԱՀԿ-ն հաստատել է Եվրոպայում կորոնավիրուսի «դելտակրոն» շտամի ի հայտ գալը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովեն հաստատել է Եվրոպայում կորոնավիրուսի «դելտակրոն» շտամի ի հայտ գալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Շտամը հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Դանիայում: Արձանագրվել է վարակման ցածր մակարդակ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Կերկխովեն հավելել է, որ «դելտակրոն»-ն ի հայտ է եկել «դելտա» և «օմիկրոն» շտամերի ենթատեսակների միավորման հետևանքով:
Կարծիքներ