ԱՄՆ-ը մտադիր է միջուկային գործարքի նոր առաջարկ ներկայացնել Իրանին. Politico
Ամերիկյան վարչակազմը պատրաստվում է այս շաբաթ Իրանի կառավարությանը ներկայացնել նոր առաջարկներ` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակն ապաշրջափակելու համար: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Պարբերականը պարզաբանում է, որ ամերիկյան նախաձեռնությունը նախատեսում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների որոշակի մեղմացում`ի պատասխան Թեհրանի կողմից միջուկային ոլորտում գործունեության որոշ տեսակների կասեցմանը, ինչպիսիք են գազի կատարելագործված ցենտրիֆուգների օգտագործումը և ուրանի հարստացումը մինչև 20%: Պարբերականը չի ներկայացնում ամերիկյան առաջարկի այլ մանրամասներ:
Կարծիքներ