Սիրիայում ԱՄՆ ռազմաբազա է հրթիռակոծվել
Սիրիայի հյուսիսարևելյան Դեյր Զոր նահանգում ամերիկյան ռազմաբազա է հրթիռակոծվել։ Այս մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները։ Բազան գտնվել է գյուղական Զորա տեղանքում՝ Էլ-Օմար նավաքահանքի շրջանում։ Հրթիռակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հարձակման փաստն ու զոհերի բացակայությունը հաստատել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ուեյն Մարոտտոն։
Գնդապետի հաղորդմամբ՝ ամերիկացի զինվորականներն ի պատասխան հրետանային կրակ են բացել։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Սիրիայի և Իրաքի սահմանի մոտակայքում ԱՄՆ զինված ուժերն իրանամետ աշխարհազորայինների 3 թիրախ էին ոչնչացրել։
Կարծիքներ