Քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները
Սեպտեմբերի 11-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների շուրջ։
Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու հարցում, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում։
Կարծիքներ