Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին

Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին

Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին՝ մոտ 9-ամսյա դադարից հետո։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով սպասարկող ընկերության՝ SETE-ի մամլո ծառայությանը։

Օրվա ընթացքում աշտարակ այցելել կարող են սահմանափակ թվով հյուրեր՝ մինչև 10 հազար։ Մինչ պանդեմիան օրական աշտարակ էր այցելում 25 հազար մարդ։ Սահամանափակող միջոցառումները կգործեն ողջ ամառ։

Մայիսի 19-ից Ֆրանսիայում սկսվել է կարանտինային սահմանափակումների մեղմացման նոր փուլ՝ կապված համաճարակային իրադրության բարելավման հետ։ Բացվել են թանգարանները, ռեստորանները, հագուստի և կենցաղային տեխնիկայի խանութները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում