Սպիտակ տունը չեղարկել է TikTok-ի եւ WeChat-ի մասով Թրամփի վարչակազմի հրամանագրերը

Սպիտակ տունը չեղարկել է TikTok-ի եւ WeChat-ի մասով Թրամփի վարչակազմի հրամանագրերը

Սպիտակ տունը չեղարկել է  TikTok-ի եւ WeChat-ի մասով Թրամփի վարչակազմի հրամանագրերը: Սպիտակ տունը մտադիր է սեփական անալիզն անցկացնել՝ ուղղված ազգային անվտանգության համար ռիսկերի բացահայտմանը՝ կապված Չինաստանի հետ կապ ունեցող հավելվածների հետ:

Պաշտոնական անձինք մտահոգված են հավելվածներով, որոնք հավաքում են օգտատերերի անձնական տվյալները կամ կապ ունեն չինացի զինվորականների կամ հետախուզական ծառայությունների հետ:

Վարչակազմի բարձրաստիճան անձանց խոսքով՝ դեպարտամենտը խորհուրդներ կտա այն մասին՝ ինչպես պաշտպանել անձնական ինֆորմացիան, եւ կլուծի ռիսկերը՝ կապված որոշ ծրագրային հավելվածների հետ, որոնք կապ ունեն Չինաստանի կամ այլ հակառակորդների հետ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում