ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ. Գուտերեշը` Թրամփին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Գուտերեշը նոր վարչակազմի հետ կառուցողական աշխատելու պատրաստակամություն է հայտնել:
«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն լուրջ խնդիրները, որոնց բախվում է աշխարհը»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Կարծիքներ