Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին Քիշնևում նախատեսված Եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում։
Այս մասին «Ֆրանս Պրես»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան՝ հավելելով, որ «դա պատմական պահ է»:
Հունիսի մեկին Քիշնևում նախատեսված է Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Կարծիքներ