Իրավապահ մարմիններից ակնկալում եմ պատշաճ իրավական արձագանք Արտակ Զաքարյանի արված պնդումների հետ կապված, որի շնորհիվ դարձել է ադրբեջանական մամուլի աստղ. Վիլեն Գաբրիելյան

Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ իրավապահ մարմիններից ակնկալում եմ պատշաճ իրավական արձագանք այսօրվա ասուլիսում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանի արված պնդումների հետ կապված, որի շնորհիվ դարձել է ադրբեջանական մամուլի աստղ:
Այն դեպքում, երբ ՌԴ-ում գործը դեռ չի մտել դատարան, երբ մեր մոտ քրեական վարույթ կա, անմեղության կանխավարկածը խախտելով բարձրաձայնել նման դատավճիռ ո՞ւմ է ձեռնտու, և հարց է ծագում ունի վերը նշվածը պարոնը գործակալության պայմանագիր, և եթե այո, ապա ու ի՞նչ տեսակի հանձնարություն է կատարում, կարճ ասած, որն է տվյալ պայմանագրի առարկան։
հ.գ. հղումը մեկնաբանությունում
Շնորհակալություն ուշադրության համար՝
հարգանքով՝
ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ
Վիլեն Գաբրիելյան
Կարծիքներ