Եվրախորհրդարանը պահանջել է սառեցնել Վրաստանի ֆինանսավորումը

Եվրախորհրդարանը պահանջել է սառեցնել Վրաստանի ֆինանսավորումը

Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 495 կողմ, 73 դեմ, 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են բանաձև, որով պահանջում են սառեցնել պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս նահանջը ժողովրդավարությունից կասեցնում է այդ երկրի ինտեգրումը Եվրամիությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանին  Եվրամիության հատկացրած ողջ ֆինանսավորումը դադարեցնել մինչև այն պահը, երբ երկիրը կչեղարկի ոչ ժողովրդավարական օրենսդրությունը, մասնավորապես՝ «Օտարերկրյա գործակալների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքները, ինչպես նաև օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Պատգամավորները Եվրահանձնաժողովին խնդրել են նաև գնահատել, թե այս նոր օրենքները, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին Վրաստանում նշանակված խորհրդարանական ընտրությունների պայմաններն ինչպես են ազդում այն չափանիշների շարունակական կատարմանը, որոնց շնորհիվ 2017 թվականի մարտին Վրաստանին ընձեռվել էր Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ:

Նշվում է, որ թեև 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն, ինչպես ակնկալվում է, կհաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ առաջ է մղում ավելի ուժեղ ավտորիտար օրակարգ։Բանաձևից հետեւում է, որ եթե ընդունված օրենքները չեղյալ չհայտարարվեն, ապա առաջընթացը ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում անհնար կլինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում