ԲԴԽ-ն 607 մլն դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ
Բարձրագույն դատական խորհրդում 2020 թվականին հատկացված բյուջեի ավելի քան 607 մլն դրամը հետ է վերադարձրել կառավարության պահուստային ֆոնդ:
Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Մեր բյուջեն նույնությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն, որևէ աճ չի եղել: ԲԴԽ-ն 607 333 000 դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: Արցախի համար դրամահավաքին մեր կողմից Արցախի ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 340 հազար դրամ»,- նշեց Վարդազարյանը:
Կարծիքներ