Մի քանի հրթիռ է արձակվել Աֆղանստանի նախագահական պալատի ուղղությամբ
Քաբուլում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պալատի ուղղությամբ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:
Գործակալության տվյալներով՝ հրթիռները արձակվել են պալատում Կուրբան բայրամ տոնի պատվին աղոթքների ժամանակ, որոնց մասնակցում էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ բարձրաստիճան այլ անձինք:
Զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Արկերը պայթել են նախագահական պալատից ոչ հեռու:
Աֆղանական 1TV հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել է, որ պալատի մոտ երեք պայթյուն է լսվել:
Կարծիքներ