Բլինկենը խոստացել Է, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կհամագործակցեն ԿԺԴՀ-ի միջուկազերծման հարցում

Բլինկենը խոստացել Է, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կհամագործակցեն ԿԺԴՀ-ի միջուկազերծման հարցում

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որը պաշտոնական այցով գտնվում Է Տոկիոյում, խոստացել Է, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կշարունակեն սետ համագործակցությունը ԿԺԴՀ-ի միջուկազգերծման հարցում: Այդ մասին Բլինկենը հայտարարել մարտի 16-ին՝ Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավար Տոսմիցու Մոտգեիի հետ բանակցություններ սկսելուց առաջ:

«ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կշարունակեն համագործակցությունը, որը նպատակամղված Է Հյուսիսային Կորեայի միջուկազերծմանը»,- ընդգծել Է նա: Մոտեգին իր հերթին ամբողջովին պաշտպանել Է իր ամերիկացի պաշտոնակցի համապատասխան դիրքորոշումը: Բլինեկենը նաեւ խոստացել Է, որ ամերիկյան կողմը Ճապոնիային ցուց տա ամբողջ հնարավոր աջակցությունը ճապոնացի այն քաղաքացիների խնդրի լուծման գործում, որոնք առեւանգվել են հյուսիսկորեական հետախուզության կողմից: ԿԺԴՀ-ի հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առեւանգման թեման ամենահիվանդագններից մեկն Է այդ երկու երկրների հարաբերություններում, որոնք պաշտոնական դիվանագիտական կապեր չեն պահպանում:

2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանել Է Ճապոնիայի սոսկ 13 քաղաքացիների առեւանգման փաստը եւ նրանցից հինգին թույլ Է տվել վերադառնալ հայրենիք: Մնացածները հայտարարվել են մահացածներ, իսկ նրանց հարազատներին են ուղարկվել աճյուններ, որոնց իսկությունը հաստատել չի հաջողվել: 2014 թվականի մայիսին Ճապոնիայի եւ ԿԺԴՀ-ի կառավարությունները պայմանավորվել են անցկացնել ճապոնացի քաղաքացիների առեւանգումների նոր հետաքննություն, սակայն դրանով զբաղվող հանձնաժողովը հետագայում կազմացրվել Է Փհենյանի նախաձեռնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում