Ձեր բայրաքթարները սպանում են մեր զինվորներին. Թուրքիայում ՌԴ դեսպան
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Երխովը նշել է, որ թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը Ուկրաինա ցավագին է ընդունվում ռուս հասարակության կողմից։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lenta.ru-ն:
«Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որն ինձ այստեղ հաճախ են տալիս՝ ինչպե՞ս ենք վերաբերվում թուրքական բայրաքթարների մատակարարմանը Ուկրաինային: Ես լիովին անկեղծ կլինեմ՝ դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավալի են այդ մատակարարումները ընկալվում ռուսական հասարակության կողմից: Նրանք չեն ըմբռնում, որ օրինակ՝ «բիզնեսը բիզնես է», քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, և այդ պատճառով են դրանք գնում»,-ասել է ՌԴ դեսպանը:
«Ի դեպ, հիշեցնեմ, որ այն երկիրը, որը հավակնում է լինել Թուրքիայի դաշնակիցը, սովորություն ունի շոշափելի քանակի զենք տալ նրանց, ում դեմ կռվում են թուրք զինվորները (մեհմետչիկներ), և դա Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- ասել է ռուս դիվանագետը։
Կարծիքներ