Բելառուսի ԿԸՀ-ն հնչեցրել է քվեարկության նախնական տվյալները․ առաջատարն է Լուկաշենկոն
ԿԸՀ-ն հրապարակել է Բելառուսում նախագահական ընտրությունների փակված տեղամասերի նախանական արդյունքները, հայտնել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Ստացվել են հինգ փակված տեղամասերի արդյունքները։ Դեռեւս չեն զեկուցել Մինսկի եւ Բրեստսկի շրջանները։
«Առաջատարն է Ալեքսանդր Լուկաշենկոն․ հինգ շրջանների տեղամասերում քվեարկության արդյունքում նրան է ընտրել 82 տոկոսը,-տեղեկացրել է Երմոշինան։- Սվետլանա Տիխանովկայան երկրորդ տեղում է»։
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Մինսկում կենտրոնացել են ոստիկանության զգալի ուժեր, հերթապահում են իրավապահներ։ TUT.by-ի հաղորդմամբ՝ Մինսկի կենտրոնն աստիճանաբար ծածկվում է ուժայիններով։ Դեպի Անկախության պողոտա բոլոր ելքերը փակ են, հերթապահում են ոստիկաններ, ներքին զորքերից զինվորականներ, տեղադրված է հատուկ տեխնիկա։
Կարծիքներ