Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը վերցրել է պատգամավորական մանդատը
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը վերցրել է պատգամավորական մանդատը։ Այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում աշխատելու 3 տարիների համար։
«Ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ ՀՀ Ազգային ժողովում:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում աշխատելու այս երեք տարիների ամեն օրն ինձ համար եղել է լավագույնն անելու ձգտում: Այդ պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության մեծ զգացումով եւ այն ինձ համար եղել է նոր գաղափարների ու նախաձեռնությունների իրականացման շրջան:
Գնում եմ խորհրդարան՝ իրականացնելու մեր հայրենիքի զարգացման հետ կապված կարևոր ծրագրեր:
Սիրելի՛ գործընկերներ, Դավթաշեն վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ, ուզում եմ հայտնել Ձեզ իմ խորին շնորհակալությունը մեր աշխատանքը երկուստեք ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին` վստահության եւ համատեղ աշխատանքի համար»։
Կարծիքներ