Չի կարելի «ռուսական պտտախաղ» խաղալ մարդկային կյանքերի հետ․ Շառլ Միշել

Չի կարելի «ռուսական պտտախաղ» խաղալ մարդկային կյանքերի հետ․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵԽ գագաթնաժողովում, Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի միջադեպի քննարկման արդյունքներով նշել է, որ չի կարելի «ռուսական պտտախաղ» խաղալ մարդկային կյանքերի հետ և սպառնալիքներ ստեղծել քաղավիացիայի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է։ Մեր արձագանքը համապատասխանում է տեղի ունեցածի լրջությանը»,-հայտարարել է Միշելը։
Եվրոպական խորհուրդը որոշել է հավելյալ անձնական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մի շարք քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև չվերթներ չընդունել Բելառուսից։

«Սա հարձակում է ժողովրդավարության, արտահայտման ազատության և եվրոպական ինքնիշխանության նկատմամբ։ Անհրաժեշտ է կոշտ պատասխան։ Կլինեն հավելյալ անձնական պատժամիջոցներ»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում