Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը:
«Դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը: Օրակարգում է նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև դիվանագիտական և պաշտոնական հանդիպումների անցկացումը»,- նշում է զրուցակիցը։
Կարծիքներ