Միասնական ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ փոխշահավետ գործակցությանը. Վահագն Խաչատուրյանը՝ Շվեյցարիայի նախագահին

Միասնական ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ փոխշահավետ գործակցությանը. Վահագն Խաչատուրյանը՝ Շվեյցարիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսին երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում և խորանում։ Այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ անցած ճանապարհի գնահատման և փոխգործակցության չիրացված ներուժի բացահայտման կարևոր շրջափուլ է։

Համոզված եմ, որ միասնական ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ բազմոլորտ և փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում