Իրանը Բայդենից որեւԷ ուղերձ չի ստացել ԱՄՆ-ի՝ միջուկային գործարք վերադառնալու մասին
Իրանն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենից որեւԷ ուղերձ չի ստացել միջուկային գործարք վերադառնալու վերաբերյալ, Այդ մասին հայտնել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Նրա խոսքով՝ Թեհրանը կենտրոնացած Է բոլոր մասնակից երկրների կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վրա եւ սպասում Է, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը նույնպես կկենտրոնանա Իրանի վստահության վերականգնման վրա՝ գործարքի բոլոր պարտավորությունների կատարման հաշվին: «Բայդենի թիմից ոչ մի ուղերձ մենք չենք ստացել: Սակայն քանի դեռ մենք չենք համոզվել, որ ԱՄՆ-ը, առանց որեւԷ պայմանի վերադառնալով իր պարտավորություններին, կգործի դրանց համապատասխան, բանակցություններն անիմաստ են»,- ճեպազրույցի ընթացքում ասել Է Ռաբիին:
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի անունից պաշտոնական անձինք Թեհրանի հետ բանակցություններ են վարում Իրանի հետ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանների շուրջ: 2015 թվականին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Գործարքը նախնական տեսքով նույնիսկ երեք տարվա կյանք չի ունեցել. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել Է միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ կոշտ սահմանափակումները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարել Է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորություններին փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների սահմանափակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ